Քննություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2015թ.

Մայրենի լեզու, 4-րդ դասարան
5-րդ տարբերակ

Առաջին մաս: Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:
Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է, ինչպես աշխարհի մյուս քաղաքները: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք:

Այդ ընտանիքում բոլորը սովորական մարդիկ են` հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բեսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում է տանիքին:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքին ապրելը սովորական բան է, բայց Ստոկհոլմում, Կառլսոնից բացի, ոչ ոք այդտեղ չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել. հենց նա իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և նա թռչում է:

Կառլսոնը շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում: Նա չի հասկանում թե ինչո՞ւ մարդիկ չեն բարձրանում տանիք` աստղերին նայելու:

Իսկ մարդիկ նույնիսկ չգիտեն, որ իրենց շենքի տանիքին նրա տնակը կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան վրա ու Կառլսոնի նման մի մարդուկի:

Մանչուկին իրենց տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր նրա համար, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Մայրիկն ու քույրերը նեղացրել նրան, իսկ հայրիկը խիստ բարկացել էր դպրոցից ուշ գալու պատճառով:

– Թափառում ես փողոցներում  ծույլ անբանի պես,- ասել էր նա:

Բայց հայրիկը չգիտեր, որ Մանչուկին այդ օրը ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, մոտեցել, հոտոտել, շարժել պոչիկը, կարծես ուզում էր հենց Մանչուկի շունը դառնալ: Մանչուկը նրան տուն կբերեր, իհարկե, բայց ո՞վ կթողներ, որ տանը շուն պահի: Բացի դրանից, այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

– Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի:

– Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա˜յ, մայրիկ, դու հայրիկ ունես, քույրիկները` Բեսան և Բետան, միշտ միասին են, իսկ ես… Ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

– Սիրելի՜ Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք,- ասաց մայրիկը:

– Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի, և Մանչուկը գնաց իր սենյակը: Հենց այդ ժամանակ հայտնվեց Կառլսոնը…

  1. Ինչո՞վ էր անսովոր Մանչուկենց շենքը: Գտի՛ր համապատասխան նախադասությունները և կարմի՛ր ներկիր:
    Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում է տանիքին:
  2. Ինչպիսի՞ն էր Մանչուկի ընտանիքը:
  3. 1. Ինչո՞ւ էր Մանչուկը մենակ զգում. ճիշտ պատասխանը ներկի՛ր որևէ գույնով.
    ա) ծնողները չէին սիրում նրան
    բ) քույրերը չէին խաղում նրա հետ
    գ) տնեցիները չէին թողնում, որ շուն պահի տանը
    դ) Կառլսոնը հեռացել էր:
    3.2. Ինչի՞ց էր Մանչուկը հասկացել, որ շունը երբեք իրենը չի լինի:
    Մանչուկը հասկացավ,որ շունը իրենը չի լինի,որովհետև շունը տեր ուներ մի մորաքույր:
  4. Ինչո՞ւ էր Կառլսոնը տանիքի վրա լավ զգում. ճիշտ պատասխանը ներկի՛ր որևէ գույնով.
    ա) նա սիրում էր տունը
    բ) տանիքից աստղերն ավելի լավ են երևում
    գ) նա թաքնվում էր մարդկանցից
    դ) ուզում էր տարբերվել բոլորից:

5.1. Ինչպե՞ս էր թռչում Կառլսոնը: Նկարագրությունը պատճենի՛ր այստեղ:
Նա կարողանում է թռչել. հենց նա իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և նա թռչում է:

  1. 2. Ի՞նչ է նշանակում «Այդ օրը Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր»:
    Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէրը նշանակում է,որ նա հոգնել էր այդ տան երեխան լինել,որովհետև նա և Կառլսոնը քանդում էին այդ տունը:
  2. Դեղին ներկած բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին` պահպանելով գույնը:

Տեքստից դո՛ւրս բեր մեկ պարզ նախադասություն:
Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք:

Երկրորդ մաս: Կատարի՛ր տրված առաջադրանքները:

 

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն կանաչ ներկած գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը` չփոխելով գույնը:
  2. Տրված նախադասության ստորոգյալը ներկի՛ր մոխրագույն:
    Մանչուկին այդ օրը ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել:
  3. Տեքստում կարմիր գրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Դի՛ր բաց թողնված կետադրական նշանը:
  4. Ո՞ր բառն է ընկղմվել բառի հոմանիշը: Ճիշտ տարբերակն ընդգծի՛ր։
    ա) մտածել
    բ) սուզվել
    գ) ընկճվել
    դ) ընկերանալ
  5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է նրա տեսակը` ըստ կազմության: Սխալ տարբերակն ընդգծի՛ր.
    ա) պատմություն-ածանցավոր
    բ) գառնուկ- ածանցավոր
    գ) բլրակ- ածանցավոր
    դ) սոճի – ածանցավոր
  6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված (ընդգծի՛ր):
    ա) սպիտակ – ածական
    բ) հեքիաթային գոյական
    գ) մեջք – գոյական
    դ) նեղ – ածական
  7. Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
    (ընկնել, ջուր)
    Ոզնին ընկել էր գետը ու փորձում էր բարձրանալ ջրի երես:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s