Ալեքսանդր Մակեդոնացի

Ալեքսանդր III Մակեդոնացի (հուլիսի 26, մ. թ. ա. 356, Պելա – հունիսի 16, մ. թ. ա. 323, Բաբելոն), արևմտյան պատմագրության մեջ հայտնի է որպես Ալեքսանդր Մեծ (անվան ստուգաբանական նշանակություն՝ հին հուն․՝ ἀλέξω(alexo) բառը նշանակում է «պաշտպանել, օգնել», հին հուն․՝ ἀνήρ (andr) ՝ «մարդ») (դասական հայերեն աղբյուրներում՝ Աղեքսանդր Մակեդոնացի), Մակեդոնիայի արքա (մ.թ.ա. 336 թ-ից), զորավար։ Արգեադների հարստության ներկայացուցիչ։ Ծնվել է Մակեդոնիայի մայրաքաղաք Պելլայում, ժառանգել է գահը 20 տարեկան հասակում։ Ստեղծել է հին աշխարհի ամենամեծ կայսրություններից մեկը, որը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հիմալայներ։ Ալեքսանդրը ճանաչված է որպես մարդկության պատմության մեջ ամենամեծ զորավարներից մեկը։ Նա հաղթանակել է մասնակցած բոլոր ճակատամարտերում՝ չնայած որ միշտ առճակատվել է քանակապես գերազանցող թշնամու դեմ։

Ալեքսանդրը թագադրվել է որպես Մակեդոնիայի թագավոր իր հոր՝ Փիլիպոս II Մակեդոնացու սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և հզոր բանակ, որի շնորհիվ նրան հաջողվել է իրականացնել ռազմական և քաղաքական պատվախնդիր ծրագրեր։ Մ. թ. ա. 334 թ. Ալեքսանդրը ներխուժել է Առաջավոր Ասիա, որը Պարսկական տերության մասն էր կազմում, և սկիզբ է դրել իր հաղթական, 10 տարի տևած Արևելյան արշավանքին։ Ալեքսանդրի տարած հաղթանակների արդյունքում Պարսկաստանի տերությունը ջախջախվել է։ Նա գահընկեց է արել Պարսկաստանի արքա Դարեհ III Աքեմենյանին և հռչակվել Ասիայի տիրակալ։ Համակվելով ամբողջ աշխարհին տիրանալու գաղափարով և «Համաշխարհային օվկիանոսին» հասնելու երազանքով՝ Ալեքսանդրը մ.թ.ա. 326 թ. մուտք է գործել Հնդկաստան, գրավել Պենջաբը։ Սակայն իր հյուծված ու դժգոհ զորքի պահանջով դադարեցրել առաջխաղացումը ու վերադարձել Պարսկաստան։

Ալեքսանդրն իր մահկանացուն է կնքել Բաբելոնում մ.թ.ա. 323 թ.՝ անավարտ թողնելով ծրագրավորված արևմտյան ու հարավային ռազմարշավները։ Ալեքսանդրի մահվանը հետևել են պատերազմներ նրա զորավարների, զինակիցների ու ընտանիքի անդամների միջև, որի արդյունքում կայսրությունը տրոհվել է 3 մասի։ Նորաստեղծ պետությունները գլխավորել են նրա կենդանի մնացած գեներալները՝ դիադոքոսները։

Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար հիմնել է մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնց մեծ մասը կրում էր «ալեքսանդրիա» անունը։ Նրա ռազմական ու տնտեսական նվաճումների շնորհիվ ստեղծվել է նոր տիպի համախշարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միաձուլվեցին հելլենիստական մշակույթիի ներքո։ Չնայած նրա կայսրության կարճատև գոյատևմանը՝ Ալեքսանդր Մակեդոնացու ջանքերի շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դարձավ անդառնալի, և այն հետագայում Եվրոպայի ու Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների հիմքը հանդիսացավ։ Ալեքսանդր Մակեդոնացու ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ համարվում է անգերազանցելի և մինչ այժմ կիրառական նշանակություն ունի։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s