Աքիլլես

Ծնունդը

Աքիլլեսի ծննդի նախնական տարբերակում ասվում է, որ Թետիսը, ձգտելով Աքիլլեսին անմահ դարձնել և աստվածացնել, ցերեկները նորածնի մարմինը օծում էր ամբրոսիայով (հին հունարեն՝ ἀμβροσία – անմահություն), իսկ գիշերները պահում էր Հեփեստոսի վառարանի վրա՝ բռնելով կրունկից (գարշապարից)։ Մեկ այլ ավանդապատման համաձայն՝ («Հոմերոս»-ում հիշատակված չի) մայրը, որդու անմահությունը ստուգելու համար ցանկացել է իր նախորդ երեխաների նման նորածնին եռման ջրի մեջ ընկղմել։ Մի անգամ Պելևսը տեսել է այդ և, ահաբեկված խլել է երեխային կրակից։ Թետիսը լքել է Պելևսին։

Ըստ մեկ այլ զրույցի, Թետիսը մանկանը թաթախել է Ստիքս (լատիներեն՝ Styx – հրեշ) գետի կախարդական ջրերի մեջ, որից Աքիլլեսի մարմինը դարձել է անխոցելի. սուրը չի մտել նրա մարմնի մեջ։ Ըստ ավանդույթի Աքիլլեսի մայրը մանկանը բռնել է գարշապարից, որպեսզի ջրի հոսանքը չտանի։ Մարմնի այդ մասը չի լվացվել կախարդական ջրով և դարձել է Աքիլլեսի մարմնի միակ խոցելի տեղը (այստեղից՝ «Աքիլլեսյան գարշապար» արտահայտսւթյունը)։

Անվանափոփոխություն

Աքիլլեսի նախնական անունը եղել է Պիրիսիոս, որը թարգմանաբար նշանակում է սառցային, բայց կրակից նրա շրթունքն այրվել է և նրան վերանվանել են Աքիլլ (անշրթունք)։ Մանկան անվանափոխությունը կատարվել է ձեռնադրման ծիսակարգով պայմանավորված, երբ երեխան վնասվում կամ հերոսական արարք էր կատարում։ (Ճիշտ այդպես «Իլիական»-ում Ալկիդես անունը Կիֆերոն քաղաքում առյուծին սպանելուց հետո վերանվանվեց Հերակլես)։

Թետիսի հեռանալուց հետո Պելևսը Աքիլլեսին հանձնել է կենտավրոս Քիրոնի դաստիարակությանը, որը նրան կերակրել է առյուծի և վարազի փորոտիքով, եղնիկների և այլ կենդանիների ոսկրածուծով։ Ակստեղից էլ ա-քիլլես՝ առանց կերակուր, նկատի ունենալով կրծքով չկերակրված Ծերունին Աքիլլեսին սովորեցրել է բժշկություն, գեղեցիկ արվեստներ, ճարտասանություն և ռազմական գործ։ Վեց տարեկանում Աքիլլեսը կարողացել է սպանել վարազներ և առյուծներ, հասնել եղջերուների ետևից։ Երբ Աքիլլեսին հնարավորություն է տրվել ընտրություն կատարել երկար, բայց անփառունակ կյանքի ու կարճ, բայց փառալից կյանքի միջև, նա ընտրել է վերջինը։

Տրոյական պատերազմ

Աքիլլեսը սիրահոժար համաձայնվել է մասնակցել Տրոյայի դեմ պատերազմին, երբ Նեստորը և Ոդիսևսը ժամանել են Փթիա նրան այդ մասին խնդրելու։ Պատրոկլոսի, իր ուսուցիչ Փենիքսի (կամ Փոյնիքս, հունարեն՝ Φοῖνιξ) և միսմիդոնյան զորքերի հետ հիսուն նավով Աքիլլեսը մեկնել է տրոյական արշավանքի։

Հետհոմերոսյան զրույցները այլ կերպ են հաղորդում պատերազմին Աքիլլեսի մասնակցելու մասին առասպելը։ Այդ զրույցներում պատմվում է, թե գուշակ Կալխասը պատգամել է, որ միայն Աքիլլեսի օգնությամբ հույները կնվաճեն Տրոյան, բայց ինքը հերոսը, այնժամ կսպանվի։ Ցանկանալով որդուն փրկել Թետիսը նրան թաքցրել է Սկիրոս կղզում, որտեղ, կանացի զգեստ հագած, Աքիլլեսը հասակ է առել Լիկոմեդես թագավորի աղջիկների հետ որոնցից մեկը՝ Դեիդամիան, դարձել է Աքիլլեսի Նեոպալեմոս որդու մայրը։ Իմանալով Աքիլլեսի թաքստոցի մասին, Խորամանկ Ոդիսևսը, Փենիքսի և Նեստորի (կամ Դիոմեդես) հետ միասին, վաճառականների տեսքով եկել են Սկիրոս։ Արքայադուստրերի առաջ դարսելով կանացի զարդերը, նրանք դրանց կողքին դրել են նաև նիզակ և վահան։ Հանկարծ ռազմական աղմուկ և ճիչեր են լսվել (Ոդիսևսի հրամանով) և կանայք սարսափահար փախել են, իսկ Աքիլլեսը, զենքերը խլելով, նետվել է դեպի թշնամին, որով և մատնել է իրեն և ստիպված էր մասնակցել հույների արշավին դեպի Տրոյա։ Հերոսը արհամարհել է իր մահվան մասին Կալխասի նախազգուշացումը։

Հոմերոսի պոեմներում պատմվում է Տրոյայի պաշարման ժամանակ Աքիլլեսի սխրագործությունների մասին։ Տասներորդ տարում Աքիլլեսը, վիճելով Ագամեմնոնի հետ, դադարել է պատերազմին մասնակցել։ Վեճի առիթ հանդիսացել է գերի վերցված չքնաղ Բրիսեիսը, որին Ագամեմնոնը խլել էր Աքիլլեսից, (այս վեճը և նրա հետ կապված դեպքերը կազմում են «Իլիականի» գլխավոր բովանդակությունը)։ Զայրացած Աքիլլեսը հրաժարվել է այլևս մասնակցել պատերազմին։ Օգտվելով Աքիլլեսի և նրա զորքերի հեռանալուց, տրոյացիները ջարդել են հույներին։ Ոչ մի կերպ չեն կարողացել մեղմել հերոսի զայրույթը։ Միայն, երբ տրոյացիները ներխուժել են հույների ճամբար, նա Պատրոկլուսին թույլատրել է միրմիդոնցիներին տանել հույներին օգնության և սարսափազդու լինելու համար հրամայել է նրան հագնել իր զենքն ու զրահը։ Բայց Պատրոկլուսին սպանել է Հեկտորը և Աքիլլեսի զենքն ու զրահը վերցրել որպես ավար։ Այդ ժամանակ անզեն Աքիլլեսը դուրս է եկել կռվի դաշտ և նրա միայն տեսքից սարսափահար փախել են տրոյացիները։

Հաջորդ առավոտյան Թետիսը նրա համար բերել է նոր զենք ու զրահ՝ պատրաստված Հեփեստոսի հմուտ ձեռքով, և Աքիլլեսը վրեժով լցված դուրս է եկել տրոյացիների դեմ։ Նա հետապնդել և սպանել է Հեկտորին, և մերկացրել։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s