Սպարտա

Սպարտան ուներ ոչ թե մեկ, այլ երկու թագավոր, որոնցից մեկը Սպարտայի բանակի գլխավոր հրամանատարն էր, իսկ մյուսը` հոգևոր առաջնորդը: Իրական իշխանությունը Սպարտայում պատկանում էր գերոնտներին, որոնք պետության ավագանու անդամներն էին: Ավագանին բաղկացած էր 28 անդամից:
Սպարտացի երեխաները համարվում էին պետության սեփականությունը, ծնվելուց անմիջապես հետո նրանց մանրակրկիտ զննում էին. թույլերին սպանում էին` գցելով ժայռից ներքև: Առողջ երեխաներին վերադարձնում էին ծնողներին, որոնց հետ նրանք մնում էին մինչև 6 տարեկանը, ապա երեխաներին խլում էին ծնողներից պետության կարիքների համար: Տղաները դաստիրարակվում էին պետության կողմից հատուկ ստեղծված դպրոցներում, որտեղ երեխաներին ենթարկում էին տարատեսակ փորձությունների և զրկանքների: Երեխաներին կիսասոված էին պահում և բոկոտն:  Ամեն տարի Արտեմիդայի (որսի աստվածուհի) տոնին տղաներին մտրակում էին մինչև կիսամեռ վիճակ, և նա, ով ողջ էր մնում, դառնում էր Սպարտայի զինվոր:
Ոչ մի սպարտացի տղամարդ, բացի թագավորներից, իրավունք չուներ ուտել իր տանը, նրանք սնվում էին հատուկ պետական ճաշարաններում: Սպարտացիների ավանդական ուտեստը կենդանիների արյամբ և քացախով պատրաստված ապուրն էր:
Մտավոր զբաղմունքը Սպարտայում ողջունելի չէր, մտավոր աշխատանքի մեջ խորացած մարդկանց անվանում էին վախկոտ և վտարում Սպարտայից: Սև գործը Սպարտայում իրականացնում էին ստրուկները, որոնք ազգությամբ նույնպես հույներ էին, հուներ , որոնք պարտվել էին Սպարտայի հետ պատերազմում: Հետաքրքրականն այն է, որ որևէ սպարտացի չէր կարող ստրուկի սեփականատեր լինել, ստրուկները պատկանում էին պետությանը:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s