Բույսեր

Այն հարցը, թե ինչպես անվանել բույսերը, այնքան միանշանակ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Այդ հարցին առաջինը փորձել է պատասխանել հին հույն փիլիսոփա և գիտնական Արիստոտելը, ով դասեց բույսերը որպես միջանկյալ գործոն անշունչ առարկաների և կենդանիների միջև։ Նա սահմանեց բույսերը որպես կենդանի օրգանիզմներ, որոնք ընդունակ չեն տեղաշարժվելու։ Ավելի ուշ բացահայտվել են բակտերիաներ և արխեաներ, որոնք ոչ մի կերպ չէին դասվում բույսերի ընդհանուր հասկացության մեջ։ Արդեն 20-րդ դարի երկրորդ կեսին սնկերը և ջրիմուռների որոշ տեսակներ դասվեցին առանձին կատեգորիաների մեջ, քանի որ չունեին անոթային և արմատային համակարգեր, որը գոյություն ունեն մյուս բուսերի մոտ։

Արդիականություն

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կանաչ բույսեր

Հիմնական հատկանիշներ

  • Խիտ, կոշտ մասնիկների համար անթափանց բջջաթաղանթի առկայություն (որպես կանոն կազմված է ցելյուլոզից)։
  • Պրոդուցենտ բույսեր։ Նրանք օրգանական նյութեր ստանում են ածխաթթու գազի և արևի էներգիայի հաշվին ֆոտոսիթեզի ընթացքում։ Սնկերը և բակտերիաների մեծ մասը հետերոտրոֆ են, այդ պատճառով վերջին ժամանակներս նրանց դասում են առանձին թագավորության մեջ։ Նախկինում սնկերն ու բակտերիաները դասվում էին բույսերի շարքին։
  • Ցիանաբակտերաներ կամ կապտականաչ ջրիմուռներ, որոնց համար, ինչպես բույսերի մեծամասնության համար հատկանշական է ֆոտոսինթեզը, ժամանակակից դասակարգման համաձայն դասվում է բույսերի շարքին։
  • Բույսերի մյուս հատկանիշները (անշարժությունը, անընդհատ աճը, սերունդների հերթափոխությունը և այլն) եզակի չեն հանդիսանում, բայց ընդհանուր առմամբ հնարավորություն են տալիս տարբերել բույսերը օրգանիզմների մյուս խմբերից։

Ծագումը և էվոլյուցիան

Արքեյան դարաշրջան (2500—3800 մլն. տարի առաջ)

Հնէաբանական գործոնների ուսումնասիրություններից պարզվեց, որ կենդանի էակների բաժանումը թագավորությունների տեղի է ունեցել ավելի քան 3 մլրդ. տարի առաջ։ Առաջին ավտոտրոֆ օրգանիզմները եղել են ֆոտոսինթեզող բակտերիաները (ներկայումս՝ կանաչ բակտերիաները, ցիանաբակտերիաները)։ Մասնավորապես մեզոարխեան դարաշրջանում (2800-3200 մլն. տարի առաջ) արդեն գոյություն են ունեցել ցիանաբակտերիալ մատերը։

Պրոտերոզոյան դարաշրջան (570—2500 մլն. տարի առաջ)

Էուկարիոտ ֆոտոավտոտրոֆ օրգանիզմների ծագման վերաբերյալ մեկ միասնական և ամբողջական տեսակետ դեռևս չկա։ Դրանցից մեկը (սիմբիոզի տեսությունը) էուկարիոտ ֆոտոտրոֆների առաջացումը ներկայացնում է ինչպես էուկարիոտ հետերոտրոֆ ամեոբանման բջիջների անցում ավտոտրոֆ սնման ձևի ֆոտոսինթեզող բակտերիաների հետ սիմբիոզի միջոցով, որը արդյունքում վերածվել է քլորոպլաստի։ Համաձայն այդ տեսության՝ այդ ձևով են առաջացել նաև միտոքոնդրյումները օդակյացների բակտերիաներից։ Այդպես են առաջանում ջրիմուռները՝ առաջին իսկական բույսերը։ Պրոտերոզոյան դարաշրջանում լայն տարածում են գտնում միաբջբիջ և գաղությանի կապտականաչ ջրիմուռները, առաջանում են կարմիր և կանաչ ջրիմուռները։

Պալեոզոյան դարաշրջան (230—570 մլն. տարի առաջ)

Սիլուրի վերջում (405 – 440 մլն. տարի առաջ) երկրի վրա տեղի են ունենում ինտենսիվ լեռնագոյացման գործընթացներ, որոնք հանգեցնում են Սկանդինավյան լեռների, Տյան-Շան, Սայան լեռների առաջացմանը, ինչպես նաև բազմաթիվ ծովերի փոքրացմանն ու վերացմանը։ Արդյունքում որոշ ջրիմուռներ (նման ժամանակակից խմբակային ջրիմուռներին) դուրս են գալիս ցամաք և բնակեցնում են առափնյաները և վերաառափնյաները, ինչը հնարավոր դարձավ բակտերիաների և ցիանաբակտերիաների գործունեության շնորհիվ, որոնք ցամաքի մակերևույթին ձևավորում են հողային սուբստրատ։ Այդպես առաջանում են առաջին բարձրակարգ բույսերը՝ ռինիոֆիտները։ Նրանց առանձնահատկությունը այն է, որ թաղանթների առաջացման հետ տեղի է ունենում նաև նրանց տարբերակումը ծածկույթային, մեխանիկական, փոխադրական և ֆոտոսինթեզող ձևերի։ Դա պայմանավորված էր օդային և ջրայինին միջավայրերի տարբերությամբ։ Մասնավորապես՝

  • Ռադիոակտիվության բարձրացում, որից պաշտպանվելու համար առաջին հողային բույսերի մակերևույթի վրա պետք է անջատվեր և կուտակվեր կուտինը, ինչը և եղել է ծածկույթային հյուսվածքների առաջացման առաջին փուլը։
  • կուտինի կուտակումը անհնարին է դարձնում խոնավության ներծծումը ամբողջ մակերեսով (ինչպես ջրիմուռների մոտ), ինչը հանգեցնում է ռիզոիդների ֆունկցիայի փոփոխմանը, որոնք արդեն ոչ միայն ամրացնում են օրգանիզմը սուբստրատին, այլև ներծծում են նրանից ջուրը։
  • Ստորգետնյա և վերգետնյա մասերի բաժանումը առաջացրել է հանքնային նյութերի, ջրի և ֆոտոսինթեզի արտադրանքի ամբողջ օրգանիզմի հասցնելու անհրաժեշտություն, որը իրականացվում է առաջացած թափանցող(փոխադրող) հյուսվածքների՝ քսիլեմայի և ֆլեոմայի միջոցով։ Ջրի դուրս մղող ուժի բացակայություն և համապատասխան լողալու անհնարինություն, արևի լույսի համար տեսակների միջև մրցակցության ընթացքում, որը հանգեցրեց մեխանիկական թաղանթների առաջացմանը, հարևան բույսերի նկատմամբ բարձրանալու նպատակով։ Եվս մեկ գործոն է հանդիսանում բարելավված լուսավորությունը, որը ակտիվացնում էր ֆոտոսինթեզի գործընթացը և ավելացնում ածխաթթու գազի քանակը, որը և պատճառ դարձավ մեխանիկական թաղանթների առաջացմանը։ Վերը քննարկված բոլոր արոմորֆոզների ընթացքում ֆոտոսինթեզող բջիջները տարբերակվում են առանձին թաղանթների միջև։

Հնագույն հայտնի վերգետնյա բույս է կուկսոնյան, որը հայտնաբերվել է 1937 թ. Շոտլանդիայի սիլուրիական ավազաքարերում (մոտ 415 մլն. տ.)։ Հետագայում բարձրակարգ բույսերի էվոլուցիան բաժանվում է երկու ճյուղի. համետոֆիտական (մամռանամններ) և սպորոֆիտական(անոթային) բույսեր։ Առաջին մերկասերմ բույսերը հայտնվել են մեզոզոյան դարաշրջանի սկզբին (մոտ 220 մլն. տարի առաջ)։ Առաջին ծածկասերմերը (ծաղկավորներ) առաջացել են յուրայի շրջանում։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s