Հելենիզմ

Հելլենիստական աշխարհը

Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ Ք.ա. 323 թ. 33 տարեկան հասակում: Իշխանության համար դաժան պատերազմներ սկսվեցին: Միմյանց դեմ պայքարում էին արքայի զորավարները, որոնցից յուրաքանչյուրը ձգտում էր զբաղեցնել թափուր գահը: Ի վերջո Ալեքսանդրի տերությունը տրոհվեց: Առաջացան հելլենիստական նոր պետություններ՝ Սելևկյան տերությունը, Եգիպտոսը, Մակեդոնիան, Պերգամոնը և այլն:

Հելլենիստական Եգիպտոսը

Այս պետությունը հիմնել է Ալեքսանդրի զորավարներից Պտղոմեոսը Ք.ա. 305 թվականին: Տարածքն ընդգրկում էր Նեղոսի հովիտը և Էգեյան ծովի արևելյան ափի որոշ հատվածներ: Բանակը և կառավարման բոլոր լծակները կենտրոնացած էին մակեդոնացիների և հույների ձեռքին:
Համայնական գյուղացիներն իրավազուրկ էին՝ կիսաստրուկի մակարդակի: Նրանք պարտավոր էին պետությանը առաջին հերթին մատակարարել հացահատիկ: Գյուղացիներից քիչ էին տարբերվում արհեստավորները:
Դրան հակառակ՝ արքունիքն ապրում էր շվայտ կյանքով: Արքան իր մտերիմներին, պաշտոնյաներին ու զինվորականներին նվիրում էր կալվածքներ և ստրուկներ՝ դարձնելով պետական իշխանության հենարան:
Մայրաքաղաքը Ալեքսանդրիան էր, որը հիմնել էր Ալեքսանդր Մակեդոնացին Ք.ա. 332 թ.: Ալեքսանդրիան ուներ 100 հազարից ավելի բնակչություն: Մեծամասնությունը մակեդոնացիներ և հույներ էին: Եգիպտացիները, որ Ալեքսանդրին դիմավորել էին իբրև ազատարարի, այժմ մերժված էին: Նրանց ու նվաճողների միջև հակասությունն ու պայքարը երբեք չդադարեց: Դա աստիճանաբար թուլացրեց հելլենական Եգիպտոսը: Ք.ա. 30 թ. երկիրը գրավվեց Հռոմի կողմից և վերածվեց նրա մի նահանգի:
Սելևկյան տերությունը
Այս պետությունը հիմնել է Ալեքսանդրի զորավարներից Սելևկոսը Ք.ա. 305 թ.: Իր տարածքով հելլենիստական երկրներից ամենամեծն էր: Մայրաքաղաքն էր Անտիոքը: Ասորիքից բացի՝ տերությունը ներառում էր Միջագետքը, Իրանը, Միջին Ասիան՝ ընդհուպ մինչև Հնդկաստան:
Երկրի հիմնական բնակչությունը գյուղացիներն էին: Նրանք միավորված էին համայնք ների մեջ և ազատ էին: Համայնքն արքային վճարում էր չափա վորհարկ, 0կատարում շինարարական աշխատանքներ: Արքան հովանավորում էր գյուղացիներին:
Ծառայության դիմաց իր գործակալներին ուզինվորականներին արքան նվիրաբերում էր հող և ստրուկներ: Դրանց հիման վրա ստեղծվում էին մասնավոր տնտեսություններ՝ դաստակերտներ, ագարակներ, որտեղ հիմնական աշխատողուժը ստրուկներն էին:
Քաղաքներն ունեին արտոնյալ կարգավիճակ: Արքային վճարում էին սահմանափակ հարկեր և ունեին ներքին ինքնավարություն: Հետևելով Ալեքսանդրի օրինակին՝ Սելևկյան արքաները հիմնում էին նորանոր քաղաքներ: Դրանք հելլենականության և արքայական իշխանության կայուն հենարաններն էին: Այդ քաղաքներով էին անցնում միջազգային առևտրի մայրուղիները՝ Չինաստանից և Հնդկաստանից դեպի Միջերկրականի ավազանի երկրները:
Ք.ա. 190 թ. Մագնեսիա քաղաքի մոտ սելևկյանները ծանր պարտություն կրեցին հռոմեացիներից: Եվ հպատակ ժողովուրդներից շատերն անկախացան:
Այնուհետև Սելևկյան պետությունը սահմանափակվեց Ասորիքի տարածքում: Երկիրը բզկտվում էր գահակալական կռիվներից: Եվ աստիճանաբար միտք հղացավ՝ հրավիրելու մի կարող և հեղինակավոր տիրակալի: Ընտրությունը կանգ առավ հայոց Տիգրան Մեծ արքայից արքայի վրա: Ք.ա. 83 թ. Ասորիքը միացվեց հայոց տերությանը: Դա Սելևկյան պետության վերջն էր:
Հետագայում Ասորիքը բռնակցվեց Հռոմին և վերածվեց նրա մի նահանգի:
Հելլենիստական մշակույթի կենտրոնները
Հելլենիստական տիրակալները հելլենիստական մշակույթը ծառայեցնում էին հպատակներին միավորելու և իրենց իշխանությունն ամրապնդելու նպատակին: Նրանց հովանավորությամբ ձևավորվեցին մշակույթի կենտրոններ Ալեքսանդրիան, Պերգամոնը, Անտիոքը և այլն:
Ալեքսանդրիան Ք.ա. III դարի առաջին կեսից սկսեց վերածվել համաշխարհային մշակույթի կենտրոնի: Ստեղծվեց նշանավոր Մուսեյոնը, ուր հրավիրվեցին ժամանակի ականավոր մաթեմատիկոսներ, աշխարհագրագետներ, պատմագիրներ, իմաստասերներ, բանաստեղծներ: Պետությունը հոգում էր նրանց բոլոր ծախսերը. նրանց մնում էր միայն ստեղծագործել: Ժամանակի ընթացքում ձևավորվեց Ալեքսանդրիայի գրադարանը, որտեղ պահվում էր շուրջ 500 հազար ձեռագիր գիրք:
Հելլենիստական գիտության նվաճումներից էր նաև Ալեքսանդրիայի փարոսը՝ շուրջ 120 մետր բարձրությամբ մի աշտարակ: Փարոսի բրոնզե հայելիները լուսավորում էին ծովը և ապահովում անվտանգ նավարկություն:
Պերգամոնը համանուն թագավորության մայրաքաղաքն էր: Այն Փոքր Ասիայի արևմուտքում էր: Ք.ա. III դարի վերջին այստեղ հիմնվեցին ակադեմիա և գրադարան՝ 350 հազար ձեռագրով: Այստեղ հորթի կաշվից ստեղծվել էր գրության հատուկ նյութ՝մագաղաթ:
Անտիոքը նույնպես ամբարել էր մեծ քանակությամբ գիտական և գեղարվեստական գրականություն: Այստեղ ձևավորվել էր իմաստասիրական դպրոց, որը շարունակում էր Արիստոտելի Լիկեոնի ավանդույթները:
Ժամանակակիցները հիացմունքով էին խոսում Անտիոքի ճարտարապետական տեսքի մասին: Նրբագեղությամբ այն չուներ իր հավասարը ողջ հելլենիստական աշխարհում:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s