Թագավորներ և թագուհիներ

1-Լյուդովիկոս 14-րդի պատվին է անվանակոչվել Ամերիկայի Լուիզիանա նահանգը:
2-Լյուդովիկոս 14-րդը պատանի տարիքից զբաղվել է բալետով և կառավարման ընթացքում մեծ ուշադրություն է դարձրել պարային ներկայացումների բեմադրմանը:
3-Թեմզայի վրա գտնվող բոլոր կարապները պատկանում էին Էլիզաբեթ 2-րդին: Թագավորական իշխանությունը նրանց նկատմամբ սեփականություն հաստատել էր դեռևս 12-րդ դարից:
4-Էլիզաբեթ 2-րդի կարգախոսն էր <<Dieu et Mon Droit>>, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում էր <<աստված ու իմ իրավունքը>>:
5-Միակ անգլիացի արքան, որը կրել է <<Մեծ>> տիտղոսը, եղել է Ալֆրեդ Մեծը, ով կառավարել է 871-889 թվականներին:
6-Ամենաբարձրահասակ անգլիացի արքան եղել է Էդվարդ 4-րդը, ում հասակը 191սմ էր:
7-Ամենաերկարը, ով իշխել է Բրիտանիայում, եղել Վիկտորիա թագուհին՝ 63 տարի 7 ամիս:
8-Հենրի Ութերորդ թագավորի գահաժառանգը` Էդվարդ Վեցերորդը, թագադրվել է 9 տարեկանում:
9-Անգլիայի Աննա թագուհին այնքան գեր էր, որ հազիվ էր տեղավորվում գահի մեջ:
10-Անգլիայի Ռիչարդ Առյուծասիրտը ոչ մի անգլերեն բառ չգիտեր, իսկ նրա մայրենի լեզուն ֆրանսերենն էր:
Изображение

11-Առաջին աշխարհամարտի ժամանակ Բրիտանիայի, Գերմանիայի և Ռուսաստանի թագավորները զարմիկներ էին:
12-Ռյուրիկյան արքայատոհմը, որոնցից հատկապես հայտնի էր Իվան Ահեղը, ուներ վիկինգյան արմատներ:
13- Շվեդական թագավոր Գուստավ Երրորդը մի անգամ որոշեց ստուգել, թե որն է ավելի վտանգավոր մարդու համար`թեյը, թե սուրճը:Դրա համար նա վերցրեց երկու զույգ եղբայրների, որոնք պետք է մահապատժի ենթարկվեին:Առաջինին երեք օր տալիս էին միայն թեյ, իսն մյուսին`սուրճ:Ինքը թագավորը մահացավ մինչև փորձարկման ավարտը: Իսկ զույգերից առաջինը մահացավ թեյ խմող եղբայրը` 83 տարեկան հասակում:
14-Անգլիացի թագուհի Եղիսաբեթ Առաջինը ճաղատանում է 29 տարեկանում ջրծաղիկով հիվանդանալուց հետո:
15- Ռուսաստանի Եղիսաբեթ թագուհին ուներ 3000 զգեստ:
16-Լյուդովիկոս 14-րդ ուտում էր չորս աման ապուր , մի ամբողջ տապակած փասիան, երկու մեծ կտոր խոզապուփտ, գառան միս, աղցան, թխվածք, մգեր և եփած հավկիթ:
17-Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան իր պատրաստած թույները ստուգում էր ստրուկների վրա:
18-Հնդկաստանի կայսր Ակբարը շախմատային քարերի փոխարեն օգտագործում էր պարուհիներին, իսկ որպես խաղատախտակ ծառայում էր նրա այգին:
19-Իվան Ահեղը հարսնախոս ուղարկեց Եղիսաբեթ 1-ինի մոտ, բայց մերժում ստացավ:
20 – Լյուդովիկոս 14-րդ ամեն տարի լվանում էր տասներկու աղքատների ոտքերը, սրբում էր ու համբուրում:
21- Երբ Ֆրանսիայի թագավորը մահամերձ էր լինում, նրա սիրուհուն աքսորում էին պալատից, քանի որ թագավորը պետք է կյանքից հեռանար առանց մեղքի:
22- Մեծ Հանիբալը մահացավ`ընդունելով  թույն, երբ իմացան, որ հրեաները եկել են իրեն սպանելու:
23-Ներոնը ամուսնացել է իր ծառայի` Սկորուսի հետ, որը տղամարդ էր:
24- Գերմանիայի թագուհի Աննա Բուրգուդուհին առաջին կինն էր աշխարհում, ով իր հարսանիքին (1477թ.) ադամանդե մատանի նվեր ստացավ:
25-Ամանի թագուհի Ռանիան ժամանակակից աշխարհի ամենաերիտասարդ թագուհին է, նա թագադրվել է 29 տարեկանում:
26-Ամենից քիչ բրիտանական գահի վրա եղել է լեդի Ջեյն Գրեյը, նա Անգլիայի թագուհին է եղել1553թ.-ի հուլիսի 10-ից նույն թվականի հուլիսի 19-ը` ընդամենը 9 օր: Ինչից հետո նրան գլխատել էր իշխանությունն ուզուրպացնելու մեղադրանքով:
27-Բրիտանիայի Վիկտորիա թագուհին (1819-1901) նորմալ չէր տիրապետում անգլերեն լեզվին, քանի որ մանկուց գերմաներեն էր խոսում: Նա 9 երեխա և 34 թոռ ուներ, սակայն փոքր երեխաներին չէր սիրում և չէր խնամում:
28-Պատմության մեջ ամենաանկառավարելին ու դաժանը եղել է Մադագասկարի Ռանովելա թագուհին: Նա գլխատում էր իր այն հպատակներին, ում տեսնում էր երազում:
29-1357թ.-ին Պորտուգալիայի թագուհի է դառնում մահացած կին: Արքայադուստր Ինես դե Կաստրոն արքայազն Պեդրոյի երկրորդ կինն էր, սակայն արքայազնի հայրը` թագավոր Ալֆոնսո Հպարտն ատում էր որդու կնոջը, քանի որ վերջինս ազնվական ծագում չուներ: Ալֆոնսոն հրամայում է սպանել Ինեսին և նրա երեխաներին: Հոր մահվանից հետո արդեն թագավոր դարձած Պեդրոն ստիպում է դագաղից հանել իր մահացած կնոջ աճյունը և Պորտուգալիայի թագուհի ճանաչել նրան:
30-Իորդանիայի թագուհին կարդացել է Հարրի Փոթերի մասին բոլոր գրքերը և շատ լավ գիտի, թե ինչեր են սիրում իր երեխաները:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s