Հին Հայաստանի բնակչությունը, քաղաքները և գյուղական համայնքը

Քաղաքային և գյուղական բնակչություն, հայերի թիվն աշխարհում մոտ 10 միլիոն է (2011), որից 3,2 մլն-ը՝ ՀՀ-ում, 141 հազարը՝ ԼՂՀ-ում։ Հայկական մեծ համայնքներ կան ՌԴ- ում (1,13 մլն, այլ տվյալով՝ 2,2 մլն), ԱՄՆ-ում (1 մլն, այլ տվյալով՝ 1,6 մլն), Ֆրանսիայում (500 հգ.), Վրաստանում (248 հգ., այլ տվյալով՝ 350 հգ.), Սիրիայում (190 հգ.), Արգենտինայում (130 հգ.), Իրանում (100 հգ.), Լիբանանում (60 հգ., այլ տվյալով՝ 140 հգ.), Ուկրաինայում (100 հգ.), Լեհաստանում (92 հգ.), Թուրքիայում (70 հգ.), Ուզբեկստանում (70 հգ.) և այլն։ Մարաշցի հայ ընտանիք 32 ՀՀ ներկայիս տարածքում 1897-ին քաղաքային բնակչությունը 11,1 % էր, 1913-ին՝ 10,4 %։ 1913-ին կար քաղաքային 4 բնակավայր՝ Երևան, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) և Գորիս՝ 104 հգ. ընդհանուր բնակչությամբ։ հյորհրդ. շրջանում, արդյունաբերական զարգացմամբ պայմանավորված, տեղի է ունեցել արագ քաղաքակենտրոնացում։ Ստեղծվել են նոր քաղաքներ և քաղաքատիպ ավաններ։ 1926-ին քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմել 119 %, 1940-ին՝ 30 %, 1959-ին՝ 50 %։ 1940-ական թթ-ի վերջերից սկսվել է գյուղերից բնակչության զգալի արտահոսք քաղաքային բնակավայրեր և Արարատյան դաշտի գյուղեր, որի հետևանքով ՀՀ գյուղ, բազմաթիվ բնակավայրերի բնակչության թիվը կտրուկ նվազել է, իսկ մի մասն էլ դադարել է գոյություն ունենալուց։ 1989-ին ՀԽՍՀ-ում կային 58 քաղաքային բնակավայրեր՝ 2,24 միլիոն բնակչությամբ (ՀՀ բնակչության 68 %-ը)։ Ներկայումս ՀՀ-ում կա 49 քաղաք, քաղաքաբնակ է բնակչության 64 %-ը։ Ամենամեծը մայրաքաղաք Երևանն է, որտեղ կենտրոնացած է ՀՀ բնակչության մոտ 34,4 %-ը՝ 1.121,9 հազար մարդ (2011)։ Մեծությամբ երկրորդ քաղաքը Գյումրին է (146,2 հազար), ապա՝ Վանաձո- րը (104,8 հազար), Վաղարշապատը (57,5 հազար), Հրազդանը (53,2 հազար), Աբովյանը (46,5 հազար), Կապանը (45,5 հազար), Արմավիրը (33,8 հազար) և այլն։ ՀՀ-ում գյուղ, բնակավայրերը 949-ն են, գյուղ, համայնքները՝ 866 (2011)։ Գյուղ, առավել խոշոր բնակավայրերը տեղաբաշխված են հիմնականում Արարատյան դաշտում, Լոռու և Գեղարքունիքի մարզերում։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s