Համո Սահյան “Ջրի պես”

Ջրի պես

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:

  • Անձնավորման միջոցով հեղինակը ջրին ի՞նչ մարդկային հատկանիշներ է տվել: Որո՞նց հետ ես համաձայն, որոնց հետ՝ ոչ. հիմնավորիր:
    Կռվեի,փրփրեի,թափառեի,քար փշրեի,լվանայի,մաքրեյի,քչքչայի,վիզ ծռեի,մարգ ջրեյի:
    Ինձ ամենաշատ դուր եկած երկտողը-Թող գեթ մի օր ապրեի,
    Բայց ապրեի ջրի պես:
  • Առանձնացրու մի երկտող՝ որպես վերնագիր, և ստեղծագործիր:
    Լվանայի քեզ, աշխարհ,ու մաքրեի ջրի պես:
    Ես աշխարը կմաքրեի զուլալ ջրի պես,ագահություն,անարդարություն չեի թողնի,վատ մարդկանց մեջի դաժանությունը և այլ չար բաները կմաքրեի ինչպես ջուրը:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s