Հայ հին բանահյուսությունը և գրականությունը

Հին  Հայաստանի   հոգևոր  մշակույթի  հարուստ  բնագավառներից է  բանավոր  արվեստը կամ  ժողովրդական  բանահյուսությունը:  Այն ընդգրկում է ժողովրդի  հավատալիքները և պատմությունն  արտացոլող  զրույցներ ու երգեր, որոնք  մեր նախնիները կոչել են  վիպասանք, առասպելներ  և թվելյաց երգեր:  Դրանք պատմել ու  երգել են  ժողովրդական  երգիչ գուսանները,  վիպասանները`երաժշտական  զանազան  գործիքների  նվագակցությամբ:  Նշանավոր են եղել  Գողթն գավառի (Նախիջևան ) երգիչները, որոնց անվամբ  հին հեթանոսական  վիպերգերը  կոչվել են  նաև  գողթան  երգեր:  Հին  բանահյուսական  երկերի  որոշ   նմուշներ  գրվել են Մովսես   Խորենացու կողմից:  Հայ  հին   բանահյուսության  մեջ  տարբերակվում են  առասպելներն ու  վիպերգերը:   Առասպելները  զրույցներ են  բնության  ուժերը  մարմնավորող  չաստվածների  մասին,  որոնց  նյութը  դիցաբանությունն է, իսկ  վիպերգերի նյութը  հիմնականում  ժողովրդի  պատմությունն է:  Եթե  առասպելները  ստեղծվում են վաղ  շրջանում, ապա  վիպերգերը,  համեմատաբար, ավելի ուշ:  Առասպելների միջոցով  բացահայտվում է հայոց  դիցարանը,  այսինքն`  հայ  հեթանոսական  չաստվածների ընտանիքը:  Հայոց  դիցարանի  գերագույն  չաստվածն  Արամազդն է, որը  կոչվել է  մեծ և արի: Հունական Զևսին  համապատասխանող  այս  չաստվածը  համարվել  է  ժամանակի  որդին,  երկնքի,  երկրի  և մյուս  չաստվածների  արարիչը:  Արամազդի  դուստրն  Անահիտն էր`  ռազմի  և  պտղաբերության  չաստվածուհին, որը  համապատասխանում է  հունական  Արտեմիսին:  Անահիտը  կոչվել է ոսկեմայր,  սնուցող  մայր, ոսկեմատն: Նա  համարվել է  բոլոր  առաքինությունների  մայրը,  ողջ  մարդկության  բարերարը  և  հայոց ազգի  փառքը:  Պատերազմի,  քաջության  և ամպրոպի  չաստվածը Վահագն է:  Որոշ  առասպելներում  անձնավորվում է  նաև  արեգակը,  որը  պատկերվել է  խարտյաշ  պատանու  կերպարանքով,  հուր  մազերով և  արեգակ  աչքերով:  Նա  ծնվելուն  պես  վազում է  մարտնչելու  տիեզերքը  կործանել  կամեցող  չար  հողմերի`  վիշապների  դեմ  և հաղթում  նրանց:  Ուստի  կոչվել է  վիշապաքաղ  (վիշապասպան):  Առասպելներից  մեկի  համաձայն  Վահագնը  գիշերը  ծովում  լողանալուց հետո  իր անվամբ  կոչվող  Վարագ   լեռան  գագաթից  բարձրանում է  երկինք,  նրան  ուղեկցում են  տասներկու  ոսկե  գավազանակիրները  (համաստեղությունները):  Մեկ  ուրիշ  առասպելի  համաձայն  Վահագնը  սաստիկ մի ձմեռ,  ասորեստանցիների  չաստված  Բարշամից  հարդ է   գողանում  և  նրա  հետքից  թափած  հարդից  գոյանում է   <<հարդագողի  ճամփա>>-ն,  որը  հայերը  կոչել են  <<արեգական  հին  ճանապարհ>>:

Մ.  Խորենացին  գուսաններից  բառացիորեն  գրի է  առել  <<Վահագնի  ծնունդը>>  պատկերող  երգը,  որը   աշխարհի   հնագույն   հիմներգերից է:  Մեր   առջև  մի  շատ  գեղեցիկ  բանաստեղծություն է:  Մեզ  անհայտ է  նրա  եղանակը,  սակայն   կարդալիս   էլ   այն  արտակարգ  հնչեղ է,  ռիթմիկ  և երաժշտական:  Դա   որոշ   բառերի  ու  հնչյունների  և  ներքին   հանգերի  կրկնության  արդյունքն է:   Այսպիսի  ներքին   հանգերն  ու  հնչյունների  կրկնությունը, որ   կոչվում է  հանգգիտություն,  հետագայում   անցան   գրավոր  բանաստեղծությանը  ու  կատարելության  հասան  Գրիգոր  Նարեկացու, իսկ  նոր  ժամանակներում  Վահան   Տերյանի  բանաստեղծություններում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s