Եգիպտոս

Եգիպտոսը աշխարհում գոյություն ունեցող այն եզակի պետություններից է, որն առաջացել է դեռևս հին ժամանակներում և մինչև օրս պահպանում է իր գոյությունը: Եգիպտոսի մայրաքաղաքը Կահիրեն է:

Պետությունը գտնվում է Աֆրիկայի հյուսիսային մասում՝ Միջերկրական ծովի ափին: Այնտեղ եղանակը շոգային է, իսկ որպես փոխադրամիջոց օգտագործվում են նաև ուղտերը, որոնք կարողանում են դիմանալ անապատներում, անգամ երբ շաբաթներ շարունակ ջուր չի լինում:

Եգիպտոսի պատմությունն ուսումնասիրելու համար, պետք է ճանապարհորդել ժամանակի միջով, գնալ դարերի խորքը: Այս ժամանակներից էլ՝ մոտ մ.թ.ա. 31-րդ դար սկսվում է Եգիպտական պետության կյանքը: Սակայն պետք է ասել, որ մինչև որպես <<պետություն>> հանդես գալը, այս տարածքում արդեն ապրում էին մարդիկ կամ մարդկանց նախատիպեր:

Հին եգիպտական պետության զարգացումը տևել է մոտ 2500 տարի, մինչև այն ժամանակ, երբ մ.թ.ա. 525 թ-ին այն գրավել են օտարները՝ երկաթե զենքերով զինված բանակով: Իսկ ավելի ուշ, երբ մ.թ.ա. 30 թ-ին մահացել է Եգիպտոսի Կլեոպատրա թագուհին, երկիրը դարձել է Հռոմեական կայսրության մաս և անկում ապրել: Բոլոր ժամանակներում Եգիպտոս պետության գոյատևման հարցում մեծ նշանակություն է ունեցել Նեղոս գետ, որը եգիպտացիները համարել են աստվածների պարգև, որովհետև հենց այդ գետի շնորհիվ է, որ Եգիպտոսը կարողացել է անապատային պայմանններում գոյատևել:

Եգիպտական դիցաբանություն

Ըստ եգիպտական դիցաբանության սկզբում Քաոսն էր, որը կոչվում էր Նուն` անծայրածիր սառը օվկիանոսը՝ մթությամբ պարուրված: Որոշ ժամանակ անց հայտնվում է Աթում աստվածը, որը օվկիանում ստեղծում է Բեն-Բեն սարը: Հաջորդ աստվածը, որեղել է եգիպտական դիցարանում Շուն է՝ քամու, օդի աստվածը: Ապա գալիս է Տեֆնուտին՝ համաշխարհային կարգուկանոնի աստվածուհին:

Բայց աստվածները կորչում են մթության մեջ ու Աթումը իր աչքին ուղարկում է գտնելու, որպեսզի գտնի նրանց և երբ գտնում է, աչքն ուրախությունից սկսում է լացել ու արցունքներից առաջանում են մարդիկ: Ըստ այս առասպելի Աթումը աչքը դնում է ճակատին, որպեսզի հսկի աշխարհի կարգուկանոնը:

Փարավոնները արև-աչքը կոբրա օձի տեսքով(ուրեյ) կրում են որպես դրա խորհրդանիշ:

Եգիպտոսի պատմամշակութային վայրերն ու կոթողները

Եգիպտոսի պատմության վերաբերյալ հսկայական ինֆորմացիա են փոխանցում պահպանված հնագիտական վայրերն ու հուշակոթողները: Վերջիններիս թվից ամենահայտնիներն են Քեոփսի բուրգը և Սֆինքսը:

Բուրգերը, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում, կառուցվել են դամաբարաններ օգտագործելու նպատակով, սակայն ներկայումս նրանք ծառայում են որպես տուրիզմի զարգացման գոտիներ: Հետաքրքիր է այն հանգմանքը, որ բուրգերում կատարված պեղումների ժամանակ, փարավոնների հետ գտնվել են նաև նավեր, սպանված ծառաներ, ուտելիքի մնացորդներ: Քանի որ հին եգիպտացիները հավատում էին հանդերձյալ կյանքի գոյությանը, այդ իսկ պատճառով այս ամնեը դրվել է նրանց հետ, որպեսզի հանդերձյալ կյանքւմ ծառայի փարավոններին: Փարավոնների գտնված դիակները լավ պահպանված են եղել, քանի որ թաղելու ժամանակ, նրանց դիակները զմրսվել են՝ վերածվելով մումիաների:

Քեոփսի բուրգի դիմացում կառուցված է Սֆինքսը, որը կենդանու մարմնով և մարդու գլխով արարածի քանդակ է:

Աթենք

Աթենքը Հունաստանի ներկայիս մայրաքաղաքն է: Այն գտնվում է Եվրոպա աշխարհամասում՝ Ատտիկա թերակղզում, Էգեյան ծովի ափին: Հունաստանի և ընդհանրապես Եվրոպայի մասին խոսելիս, անհնար է չշեշտել այս հոյակերտ ու արևոտ քաղաքի մասին: Ինչպես յուրաքանչյուր բնակավայր, Աթենքը նույնպես ունի իր հիմնադրմանը վերաբերող առասպելների մի ամբողջ ցանկ: Քաղաքի մասին պատմություններն ու լեգենդները գալիս են դեռևս վաղուց:

Առասպել Աթենք քաղաքի հիմնադրման մասին

Մի օր Հունաստանի թագավոր Կեկրոպը պետք է իր քաղաքի համար ընտրեր հովանավոր: Իմաստուն աստվածներից մեկի որդին հայտարարում է այն մասին, որ այն մեկը, ով կարող է տարածքին պարգևել ամենալավ պարգևը, կարող է դառնալ քաղաքի հովանավոր, առաջնորդել քաղաքը և հունական հասարակությանը: Այս ժամանակ հայտնվում է Զևսի եղբայրներից հզոր Պոսեյդոնը (ծովերի և ջրերի աստված) և իր եռաժանիով հարվածելով քարքարոտ վայրին հրաշք է գործում: Նրա հարվածած վայրում առաջանում է ճեղք, որից սկսում է ջուր հոսել: Հոսող ջուրը ծովային էր:

Այս դեպքից հետո հայտնվում է չքնաղագեղ Աթենասպալասը, ով այդ տարածքում առաջացնում է ձիթապտղի այգիներ: Ըստ խոստացվածի էլ Աթենասպալասը դառնում է Աթենքի հովանավորուհի, որով փաստորեն սկսվում է Աթենքի պատմությունը:

Հին հունական դիցարան

Ինչպես հին ժամանակներում գոյություն ունեցած քաղաքակրթությունները, Հին Հունաստանը ևս ունեցել է դիցարան, որը բաղկացած է եղել մի շարք աստվածներից և նրանց մասին պատմություններից:

Հին Հունական դիցարանի գլխավոր աստվածը համարվում է Զևսը: Նա բոլոր աստվածների հայրն էր: Հին հունական դիցարանի աստվածներից են նաև Աթենասը, Դիոնիսոսը, Պոսեյդոնը և այլ աստվածներ, որոնք ըստ առասպելի բնակվում էին Օլիմպոս լեռան վրա:

Հին հունական թատրոն

Աթենքի և ընդհանրապես Հին Հունաստանի կյանքում կարևոր դեր էր էր զբաղեցնում թատրոնը: Սկզբնական շրջանում թատրոնում ցուցադրվում էին միայն կատագերգություններ և ողբերգություններ: Հետաքրքիր է այն հանգմանքը, որ թատրոնի ծագման սկզբնական շրջանում դերասանական գործ կարող էին անել միայն տղամարդիկ: Կատակերգությունները հիմնակնում նվիրվում էին Դիոնիսոսին, գինեգործության, զվարճանքի աստծուն և ներկայացվում էին Դիոնիսոսյան օրերին:

Փիլիսոփայություն

Հին հունական այս հոյակերտ քաղաքից են սերում փիլիսոփայությունն ու հումանիտար այլ գիտություններ: Իր գոյության ընթացքում Աթենքը եղել է դպրության ու իմաստության կենտրոն, ուր սովորելու էին գալիս աշխարհի տարբեր շրջաններից: Աթենական դպրոցներից են դուրս եկել այնպիսի փիլիսոփաներ, ինչպիսիք են Սոկրատեսը, Սոֆոկլեսը և այլք:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s