-
I couldn’t play the guitar when I was five.
You must shout the library.
Would you carry this bag for me, please?
You have to wash the dishes, I’ll do it.
Shall I go to the supermarket for you?
We must remember to buy some milk.
Will you hep me, please?
You couldn’t stay up late.You have school tomorrow.
14.
Shall I help you cook diner?
We don’t have to buy bread.We’ve alery got some.
You mustn’t talk in the classroom.
Paul could ride a bike when he was six.
I can’t go out tonight.I have to do my homework.
Will you help me fix my bike please?
You can go to the party but don’t come home late.
Would you like a cup of tea.
Մեկ տարի Միջին դպրոցում
Միջին դպրոցում ամեն ինչ հետաքրքիր էր, ես ծանոթացա մեր ուսուցիչների հետ,բոլոր ուսուցիչներնել լավն էին:ՄԵր բոլոր ուսուցիչներնել կին էին, բացի պատմության ուսուցչից:Ինձ ամենաշատը դուր եկավ պատմությունը, որովհետև Ը. Գառնիկի հետ շատ հետաքրքիր է, մենք դասերը դուրսն ենք անցկացնում,ճամփորդությունների ենք գնում…
Հունաստան
Մայրաքաղաքն և խոշորագույն քաղաքն Աթենքն է (վերջինիս տարածքի մեջ է մտնում նաև Պիրեուս համայնքը). Համաձայն 2011 թ. մարդահամարի նախնական տվյալների ունի 11 միլիոն բնակիչ։ Հունաստանը հյուսիսից սահմանակից է Ալբանիային, Մակեդոնիային և Բուլղարիային, իսկ արևելքից՝ Թուրքիային։ Հունաստանի տարածքը արևելքից ողողում է Էգեյան ծովը, արևմուտքից` Հոնիական ծովը, իսկ հարավից` Միջերկրական ծովը։
Եգիպտոս
Եգիպտոսը աշխարհում գոյություն ունեցող այն եզակի պետություններից է, որն առաջացել է դեռևս հին ժամանակներում և մինչև օրս պահպանում է իր գոյությունը: Եգիպտոսի մայրաքաղաքը Կահիրեն է:
Պետությունը գտնվում է Աֆրիկայի հյուսիսային մասում՝ Միջերկրական ծովի ափին: Այնտեղ եղանակը շոգային է, իսկ որպես փոխադրամիջոց օգտագործվում են նաև ուղտերը, որոնք կարողանում են դիմանալ անապատներում, անգամ երբ շաբաթներ շարունակ ջուր չի լինում:
Եգիպտոսի պատմությունն ուսումնասիրելու համար, պետք է ճանապարհորդել ժամանակի միջով, գնալ դարերի խորքը: Այս ժամանակներից էլ՝ մոտ մ.թ.ա. 31-րդ դար սկսվում է Եգիպտական պետության կյանքը: Սակայն պետք է ասել, որ մինչև որպես <<պետություն>> հանդես գալը, այս տարածքում արդեն ապրում էին մարդիկ կամ մարդկանց նախատիպեր:
Հին եգիպտական պետության զարգացումը տևել է մոտ 2500 տարի, մինչև այն ժամանակ, երբ մ.թ.ա. 525 թ-ին այն գրավել են օտարները՝ երկաթե զենքերով զինված բանակով: Իսկ ավելի ուշ, երբ մ.թ.ա. 30 թ-ին մահացել է Եգիպտոսի Կլեոպատրա թագուհին, երկիրը դարձել է Հռոմեական կայսրության մաս և անկում ապրել: Բոլոր ժամանակներում Եգիպտոս պետության գոյատևման հարցում մեծ նշանակություն է ունեցել Նեղոս գետ, որը եգիպտացիները համարել են աստվածների պարգև, որովհետև հենց այդ գետի շնորհիվ է, որ Եգիպտոսը կարողացել է անապատային պայմանններում գոյատևել:
Եգիպտական դիցաբանություն
Ըստ եգիպտական դիցաբանության սկզբում Քաոսն էր, որը կոչվում էր Նուն` անծայրածիր սառը օվկիանոսը՝ մթությամբ պարուրված: Որոշ ժամանակ անց հայտնվում է Աթում աստվածը, որը օվկիանում ստեղծում է Բեն-Բեն սարը: Հաջորդ աստվածը, որեղել է եգիպտական դիցարանում Շուն է՝ քամու, օդի աստվածը: Ապա գալիս է Տեֆնուտին՝ համաշխարհային կարգուկանոնի աստվածուհին:
Բայց աստվածները կորչում են մթության մեջ ու Աթումը իր աչքին ուղարկում է գտնելու, որպեսզի գտնի նրանց և երբ գտնում է, աչքն ուրախությունից սկսում է լացել ու արցունքներից առաջանում են մարդիկ: Ըստ այս առասպելի Աթումը աչքը դնում է ճակատին, որպեսզի հսկի աշխարհի կարգուկանոնը:
Փարավոնները արև-աչքը կոբրա օձի տեսքով(ուրեյ) կրում են որպես դրա խորհրդանիշ:
Եգիպտոսի պատմամշակութային վայրերն ու կոթողները
Եգիպտոսի պատմության վերաբերյալ հսկայական ինֆորմացիա են փոխանցում պահպանված հնագիտական վայրերն ու հուշակոթողները: Վերջիններիս թվից ամենահայտնիներն են Քեոփսի բուրգը և Սֆինքսը:
Բուրգերը, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում, կառուցվել են դամաբարաններ օգտագործելու նպատակով, սակայն ներկայումս նրանք ծառայում են որպես տուրիզմի զարգացման գոտիներ: Հետաքրքիր է այն հանգմանքը, որ բուրգերում կատարված պեղումների ժամանակ, փարավոնների հետ գտնվել են նաև նավեր, սպանված ծառաներ, ուտելիքի մնացորդներ: Քանի որ հին եգիպտացիները հավատում էին հանդերձյալ կյանքի գոյությանը, այդ իսկ պատճառով այս ամնեը դրվել է նրանց հետ, որպեսզի հանդերձյալ կյանքւմ ծառայի փարավոններին: Փարավոնների գտնված դիակները լավ պահպանված են եղել, քանի որ թաղելու ժամանակ, նրանց դիակները զմրսվել են՝ վերածվելով մումիաների:
Քեոփսի բուրգի դիմացում կառուցված է Սֆինքսը, որը կենդանու մարմնով և մարդու գլխով արարածի քանդակ է:
Աթենք
Աթենքը Հունաստանի ներկայիս մայրաքաղաքն է: Այն գտնվում է Եվրոպա աշխարհամասում՝ Ատտիկա թերակղզում, Էգեյան ծովի ափին: Հունաստանի և ընդհանրապես Եվրոպայի մասին խոսելիս, անհնար է չշեշտել այս հոյակերտ ու արևոտ քաղաքի մասին: Ինչպես յուրաքանչյուր բնակավայր, Աթենքը նույնպես ունի իր հիմնադրմանը վերաբերող առասպելների մի ամբողջ ցանկ: Քաղաքի մասին պատմություններն ու լեգենդները գալիս են դեռևս վաղուց:
Առասպել Աթենք քաղաքի հիմնադրման մասին
Մի օր Հունաստանի թագավոր Կեկրոպը պետք է իր քաղաքի համար ընտրեր հովանավոր: Իմաստուն աստվածներից մեկի որդին հայտարարում է այն մասին, որ այն մեկը, ով կարող է տարածքին պարգևել ամենալավ պարգևը, կարող է դառնալ քաղաքի հովանավոր, առաջնորդել քաղաքը և հունական հասարակությանը: Այս ժամանակ հայտնվում է Զևսի եղբայրներից հզոր Պոսեյդոնը (ծովերի և ջրերի աստված) և իր եռաժանիով հարվածելով քարքարոտ վայրին հրաշք է գործում: Նրա հարվածած վայրում առաջանում է ճեղք, որից սկսում է ջուր հոսել: Հոսող ջուրը ծովային էր:
Այս դեպքից հետո հայտնվում է չքնաղագեղ Աթենասպալասը, ով այդ տարածքում առաջացնում է ձիթապտղի այգիներ: Ըստ խոստացվածի էլ Աթենասպալասը դառնում է Աթենքի հովանավորուհի, որով փաստորեն սկսվում է Աթենքի պատմությունը:
Հին հունական դիցարան
Ինչպես հին ժամանակներում գոյություն ունեցած քաղաքակրթությունները, Հին Հունաստանը ևս ունեցել է դիցարան, որը բաղկացած է եղել մի շարք աստվածներից և նրանց մասին պատմություններից:
Հին Հունական դիցարանի գլխավոր աստվածը համարվում է Զևսը: Նա բոլոր աստվածների հայրն էր: Հին հունական դիցարանի աստվածներից են նաև Աթենասը, Դիոնիսոսը, Պոսեյդոնը և այլ աստվածներ, որոնք ըստ առասպելի բնակվում էին Օլիմպոս լեռան վրա:
Հին հունական թատրոն
Աթենքի և ընդհանրապես Հին Հունաստանի կյանքում կարևոր դեր էր էր զբաղեցնում թատրոնը: Սկզբնական շրջանում թատրոնում ցուցադրվում էին միայն կատագերգություններ և ողբերգություններ: Հետաքրքիր է այն հանգմանքը, որ թատրոնի ծագման սկզբնական շրջանում դերասանական գործ կարող էին անել միայն տղամարդիկ: Կատակերգությունները հիմնակնում նվիրվում էին Դիոնիսոսին, գինեգործության, զվարճանքի աստծուն և ներկայացվում էին Դիոնիսոսյան օրերին:
Փիլիսոփայություն
Հին հունական այս հոյակերտ քաղաքից են սերում փիլիսոփայությունն ու հումանիտար այլ գիտություններ: Իր գոյության ընթացքում Աթենքը եղել է դպրության ու իմաստության կենտրոն, ուր սովորելու էին գալիս աշխարհի տարբեր շրջաններից: Աթենական դպրոցներից են դուրս եկել այնպիսի փիլիսոփաներ, ինչպիսիք են Սոկրատեսը, Սոֆոկլեսը և այլք:
Վնասակար Սովորություններ և դրանց հետևանքը
Հաստատ բոլորի մոտ էլ կան վատ սովորույթներ, բայց ոչ բոլորի։ Այդ վատ սովորույթները մարդու կյանքի համար շատ վտանգավոր են, իր օրգանիզմի համար, բայց մարդ չի կարողանում թարգել այդ սովորույթները, բարդ է դա։ Օրինակ ես ճտացնում էի իմ մատերը, ինձ ասում էին, որ դա շատ վատ է, ասում են, որ երբ մեծանաս մարմինդ դողալու է, մատքերդ և կարող է նաև գլուխդ։ Ես երկար ժամանակ չէի կարողանում թարգել այդ սովորույթը, բայց հիմա էլ այդպես չէ։ Վատ սովորությունների օրինակներ են՝
- Ծխախոտ օգտագործել
- Խմիչքի օգտագործումը
- Եղունգներ կրծել
- Մատները ճտացնել
- Շրթունքների կաշին պոկոլը
- Ոտքը ոտքին գցելը
Հիմա կներկայացնեմ նրանց վատ հատկությունները․
- Ծխախոտ օգտագործել
Վնաս է ատամների էմալին, ձայնալարերին, բրոնխներին, թոքերին, լիարդին, սրտին և այլն, մանավանտ փոքրերի մոտ չի կարելի ծխել։
- Խմիչքի օգտագործումը
Ամեն ինչի․ վնաս է ատամների էմալին, ձայնալարերին, բրոնխներին, թոքերին, լիարդին, սրտին և այլն, մանավանտ փոքրերի մոտ չի կարելի ծխել։
- Եղունգներ կրծել
Առաջին պայմանը մակաբույծների ձվերի կուլ տալը
4.Մատները ճտացնել
Մի քանի շաբաթ էունեմ էդ սովորությունը, շատերն ունեն, ու զգացել եմ, որ եթե մինչ այդ դիսկոմֆորտ եմ զգում մատնահոդերում, ապա ճտացնելուց հետո ոնց որ հանգստանան հոդերը: Շատ եմ հետաքրքրվել, տարբեր մարդկանց եմ հարցրել, այդ թվում նաև բժիշկների, բայց ոչ ոք հստակ պատասխան չի տալիս էս հարցի վերաբերյալ` արդյոք դա վնաս է, թե ոչ?Կարդացել եմ, որ հոդերում գազային պղպջակներ են հավաքվում, ու երբ մենք ճտացնելուց ուժ ենք գործադրում դրանք պայթում են արձակելով այդ ձայնը (ճտոցը):
+ասում են աղերի կուտակումիցա, կալցիումի պակասից, բայց էս վարկածները ոնց որ թե հերքվել են…
5.Շրթունքների կաշին պոկելը
6.Ոտքը ոտքին գցելը
Արյան շրջանառությանը
Մանուշակ
Տերևները ամբողջական են, հերթադիր են կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ տերևակիցներով։ Ծաղիկները միայնակ են, երկսեռ, հնգաթերթ, մանուշակագույն, սպիտակ կամ բազմագույն։ Ծաղկում է գարնանը և ամռան սկզբին։ Պտուղը եռափեղկ տուփիկ է։ Հայտնի է մանուշակի շուրշ 500 տեսակ, մասնավորապես Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և հանդերում։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են։ Մանուշակի որոշ տեսակներ օգտագործվում են ծաղկաբուծության, եթերայուղերի արտադրության և բժշկության մեջ։ Պատրաստուկներն օգտագործում են որպես խորխաբեր միջոց և մաշկային հիվանդությունների (էկզեմա, որքին) ժամանակ։
Բնական համակեծություններ և դրանց պահպանումը
Էկոլոգիական համակարգի իմացությունը հաճախ զուգորդվում է կենդանի օրգանիզմների համակեցություն հասկա ցության հետ: Դժվար է պատկերացնել մի բնական համակեցություն, որ տեղ այս կամ այն կենդանի օրգանիզմները գոյատևեն միայնակ, առանց այլ կենդանի օրգանիզմների: Ինչպես իմացաք՝ որոշակի պայմաններով տարածքում միասին ապրելու ընթացքում կենդանի օրգանիզմների միջև զարգանում են բազմապիսի փոխա դարձ կապեր: Դրանք բնական համակեցության հիմքն են:
Բնական համակեցությունն անվանվում է կենսացենոզ: Այդ հասկացությունն առաջակել է գերմանացի ջրակենսաբան Կառլ Մեբիուսը 19-րդ դարում:
Հետաքրքիր է բարձրալեռնային Սևանա լճի կենդանի օրգանիզմների համակեցությունը: Այստեղ ապրում են տարբեր ջրային խոտաբույսեր, խեցգետիններ, ձկներ, թռչուններ, կան նաև բակտերիաներ, տարածվել են ջրիմուռներ: Առանձնահատուկ է Սևանի իշխանը:
Հայ հին բանահյուսությունը և գրականությունը
Հին Հայաստանի հոգևոր մշակույթի հարուստ բնագավառներից է բանավոր արվեստը կամ ժողովրդական բանահյուսությունը: Այն ընդգրկում է ժողովրդի հավատալիքները և պատմությունն արտացոլող զրույցներ ու երգեր, որոնք մեր նախնիները կոչել են վիպասանք, առասպելներ և թվելյաց երգեր: Դրանք պատմել ու երգել են ժողովրդական երգիչ գուսանները, վիպասանները`երաժշտական զանազան գործիքների նվագակցությամբ: Նշանավոր են եղել Գողթն գավառի (Նախիջևան ) երգիչները, որոնց անվամբ հին հեթանոսական վիպերգերը կոչվել են նաև գողթան երգեր: Հին բանահյուսական երկերի որոշ նմուշներ գրվել են Մովսես Խորենացու կողմից: Հայ հին բանահյուսության մեջ տարբերակվում են առասպելներն ու վիպերգերը: Առասպելները զրույցներ են բնության ուժերը մարմնավորող չաստվածների մասին, որոնց նյութը դիցաբանությունն է, իսկ վիպերգերի նյութը հիմնականում ժողովրդի պատմությունն է: Եթե առասպելները ստեղծվում են վաղ շրջանում, ապա վիպերգերը, համեմատաբար, ավելի ուշ: Առասպելների միջոցով բացահայտվում է հայոց դիցարանը, այսինքն` հայ հեթանոսական չաստվածների ընտանիքը: Հայոց դիցարանի գերագույն չաստվածն Արամազդն է, որը կոչվել է մեծ և արի: Հունական Զևսին համապատասխանող այս չաստվածը համարվել է ժամանակի որդին, երկնքի, երկրի և մյուս չաստվածների արարիչը: Արամազդի դուստրն Անահիտն էր` ռազմի և պտղաբերության չաստվածուհին, որը համապատասխանում է հունական Արտեմիսին: Անահիտը կոչվել է ոսկեմայր, սնուցող մայր, ոսկեմատն: Նա համարվել է բոլոր առաքինությունների մայրը, ողջ մարդկության բարերարը և հայոց ազգի փառքը: Պատերազմի, քաջության և ամպրոպի չաստվածը Վահագն է: Որոշ առասպելներում անձնավորվում է նաև արեգակը, որը պատկերվել է խարտյաշ պատանու կերպարանքով, հուր մազերով և արեգակ աչքերով: Նա ծնվելուն պես վազում է մարտնչելու տիեզերքը կործանել կամեցող չար հողմերի` վիշապների դեմ և հաղթում նրանց: Ուստի կոչվել է վիշապաքաղ (վիշապասպան): Առասպելներից մեկի համաձայն Վահագնը գիշերը ծովում լողանալուց հետո իր անվամբ կոչվող Վարագ լեռան գագաթից բարձրանում է երկինք, նրան ուղեկցում են տասներկու ոսկե գավազանակիրները (համաստեղությունները): Մեկ ուրիշ առասպելի համաձայն Վահագնը սաստիկ մի ձմեռ, ասորեստանցիների չաստված Բարշամից հարդ է գողանում և նրա հետքից թափած հարդից գոյանում է <<հարդագողի ճամփա>>-ն, որը հայերը կոչել են <<արեգական հին ճանապարհ>>:
Մ. Խորենացին գուսաններից բառացիորեն գրի է առել <<Վահագնի ծնունդը>> պատկերող երգը, որը աշխարհի հնագույն հիմներգերից է: Մեր առջև մի շատ գեղեցիկ բանաստեղծություն է: Մեզ անհայտ է նրա եղանակը, սակայն կարդալիս էլ այն արտակարգ հնչեղ է, ռիթմիկ և երաժշտական: Դա որոշ բառերի ու հնչյունների և ներքին հանգերի կրկնության արդյունքն է: Այսպիսի ներքին հանգերն ու հնչյունների կրկնությունը, որ կոչվում է հանգգիտություն, հետագայում անցան գրավոր բանաստեղծությանը ու կատարելության հասան Գրիգոր Նարեկացու, իսկ նոր ժամանակներում Վահան Տերյանի բանաստեղծություններում:
Գայլերի մասին
Իհարկե գայլերը պատկանւմ են վայրի կենդանիների շարքին,բայց կան բաներ, որոնք հենց մարդիկ են հորինում նրանց մասին,որոնք նրանք չեն արել:Հիմա շատ են որսում գայլերին և նրանց քանակը շատ քիչ է:
Այս կենդանիները նման չեն ուրիշ կենդանիներին:Նրանք կենդանիներից և թռչուններից տարբերվում են նրանով որ հարցակման ժամանակ երբեք չեն պաշտպանում իրենց ժառանգորդներին,չնայած որ կերակրում, սովորեցնում և խաղում են նրանց հետ:
Հետաքրքիր փաստ է, որ գայլերը երբեք չեն հարձակվել շների վրա, որոնքհետապնդում են նրանց, որսի ժամանակ. Չնայած նրան, որ հազվադեպկողոպտում են գիշատիչներին գյուղերի տարածքում, և նույնիսկ իրենց սեփական բնում:
Բնական համակեցություններ
- Բնական համակեցություններ
1.Բնական համակեցության օրինակներ են անտառը, անապատը, ճահիճը, մարգագետինը, լիճ:
2.Էկոհամակարգի երեք հիմնական բաղադրիչներն են`արտադրողները, սպառողները և քայքայողները:
3.Բույսերին համարում են արտադրողներ, որովհետև նրանք են միայն արտադրում այն օրգանական նյութերը, որոնց օգտագործում են բոլոր մնացած կենդանի օրգանիզմներ:
4.Քայքայողները մահացած օրգանիզմների մնացորդներին քայքայում են: Դրա արդյունքում բարդ օրգանական նյութերը վերածվում են պարզ օրգանական նյութերի, որոնց կրկին օգտագործում են բույսերը:
- Բնական համակեցությունների պահպանությունը
Բնական էկոհամակարգերի հավասարակշռությանը նպաստող պայմաններից են բնական միջավայրում բուսական և կենդանական կեսակների պահպանությունը և դրանց վերարտադրության հնարավորությունների առկայությունը:
Կենսաբազմազանության ռեսուրսների օգտագործումը հատկապես վերջին հարյուրամյակում ընթացել է առանց հաշվի առնելու տեսակների վերատադրությանհնարավորությունները: Այդ իսկ պատճառով աստիճանաբար տեղի է ունեցել թվաքանակի կրճատում` մի շարք տեսակներ հայտնվել են անհետացման եզրին, իսկ որոշներն էլ արդեն ոչնչացել են: