Հունվարային հաշվետվություն

Գրքի պատմություն.բանավեճ

Ես առաջին օրը ծանոթացա նոր ուսուցչուհու՝ Սեդա Այվազյանի  և նոր դասընկերներիս հետ,մենք բոլորով քննարկեցինք գրքերի մասին թե երբ՞ են առաջացել գրքերը, առաջին գիրք տպագրող սարքը և այնուհետև բանավիճեցինք՝ էլէկտրոնային գրքի և թղթային գրքի նմանությունների և տարբերությունների մասին: Ես ներկայացնում էի էլեկտրոնային գիրքը: Բանավեճի ընդացքում մենք ներկայացրեցինք որոշ փաստեր՝ էլեկտրոնային գիրքը առավել է նրանով,որ մութ տեղ կարդալուց պետք չե լրացուցիչ լույս վառել էլէկտրոնային գիրքը իրենով տալիս է լույս,էլեկտրոնային գիրքը առավել է նաև նրանով որ կարող ես բոլոր գրքերը համացանցից գտնել և ներբեռնել հեռախոսի,պլանշետի,համակարգչի մեջ և երբ ուզել կարդալ:

Սահադաշտ այցելություն

imgres

Ես մի քանի դասընկերներիս և դասավանդողների հետ գնացինք սահադաշտ:Մենք մի քանի րոպե շուտ հասանք ,մենք խնդրեցինք, որ սահադաշտը շուտ բացեն որպիսզի մենք դրսում չսառեինք:Մենք մտանք ներս,նստեցինք նստարաններին և զրուցեցինք մինչ սահադաշտ կկարողանաինք մտնել:Երբ սահադաշտը բացվեց մենք հանձնեցինք գումարը և վերձրեցինք տոմսերը որպիսզի կարողանանգ մտնել:Մենք հանձնեցինք տոմսերը աշխատողին և նա տվեց մեզ չմուշքները, մենք մտանք սահադաշտ և սահեցինք:

Այցելություն կլոր սեղան

Մենք դասարանով  գնացինք արևելյան դպրոց, կլոր սեղանի քննարկմանը:Որոշ մայրեր ելույթ ունեցան և ներկայացրեցին իրենց երեխաների մուտքը կրթահամալիր՝ հաջողությունները,դժվարությունները և հաղթանակները նաև առաջարկություններ արեցին կրթահամալիրի տնորենին: